«Մեծ պայքար» ծրագիր 2.0
2023 և 2024 թվականներին միացե՛ք միլիոնավոր օրինակների տարածման գործընթացին՝ նախապատրաստվելով Հիսուսի վերադարձին:


Էլեն Ուայթ
Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցու համահիմնադիր
Կցանկանայի, որ «Մեծ պայքար»-ն ավելի մեծ տպաքանակ ունենա, քան որևէ այլ գիրք, որովհետև նրանում աշխարհին ուղղված վերջին նախազգուշացումն ավելի հստակ է, քան իմ մեկ այլ գրքում:
Ներբեռնումներ
Լեզուներ
Տերը ոգեշնչեց ինձ գրել այս գիրքը, որպեսզի այն անհապաղ տարածվի աշխարհի բոլոր ծայրերում, քանի որ այն իր մեջ ներառում է նախազգուշացումներ, որոնք անհրաժեշտ են՝ նախապատրաստելու ժողովրդ, որը կկարողանան դիմակայել Տիրոջ օրը:

ԷԼԵՆ ՈՒԱՅԹ, ՁԵՌԱԳԻՐ 24, 1891թ․
Ներբեռնել «Մեծ պայքար» և «Օգտակար ռեսուրսներ»

Ամփոփում
Ի՞նչ եք կարծում, աշխարհի վիճակը գնալով լավանո՞ւմ է, թե՞ վատանում? Զարմանալի չէ, որ այսօր մարդկանց հսկայական մեծամասնությունը կարծում է, որ աշխարհի վիճակը գնալով վատանում է: Այս համատարած հոռետեսության պատճառը, հնարավոր է, այն է, որ հանրությունը տառացիորեն ողողված է վատ լուրերով, կամ գուցե մենք ներքուստ գիտակցում ենք այս գրքի հիմքում ներկայացվող ցնցող ճշմարտությունները։ Խորապես սխալ մի բան է կատարվում մեր մոլորակի հետ, և մենք անզոր ենք շտկել որևէ բան։
«Մեծ պայքար» գիրքը ոչ միայն բացահայտում է, թե որտեղից են սկիզբ առել մարդկության քայքայումն ու անկումը, այլև երևան է հանում այն վիթխարի պայքարը, որը մոլեգնում է համաճարակների ու վտանգի, ապականության ու արյունահեղությունների, սպանությունների ու խառնաշփոթի խառնաղմուկի ներքո։ Այս զարմանահրաշ ստեղծագործության մեջ դուք կբացահայտեք, որ չարը դեմք ունի, բարին՝ Հաղթակիր, իսկ մեղքը՝ վերջ: Եթե ցանկանում եք պատրաստվել այս աշխարհի վերջին և գալիք փառավոր աշխարհին, ապա դուք պետք է կարդաք այս գիրքը:
Լեզու:
Ամենահաճախ ներբեռնված